տուն Հասարակություն Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ

174
0

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ:

«Սրտի խոր կսկիծով տեղեկացա անկախ Հայաստանի պատմության լավագույն դիվանագետներից մեկի` Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Դեռ ջերմ են հիշողությունները նախորդ տարի Բոստոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպումից, որտեղ ապրում և դասավանդում էր Թաֆթսի համալսարանում:

Հանգչի՛ր խաղաղությամբ, մենք կորցրինք ոչ միայն փայլուն դիվանագետի, այլև օրինակելի և սկզբունքային քաղաքացու քո տեսակը»,- ասված է ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում: