տուն Սպորտ «Արարատ»-ի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր են հանձնել

«Արարատ»-ի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր են հանձնել

193
0

 Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստ են հանձնել մինչ մարզումների վերսկսելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, բոլորի պատասխանը եղել է բացասական։

Նախօրեին ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:  ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավել, քան20 անձ, ներառյալ՝ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ: