Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում մրցեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։
Հիմնական ժամանակում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան դաշտի տերերը։ Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակ տարավ «Դյուդելանժը»։