տուն Սպորտ «Արարատ-Արմենիայի» նախկին մարզիչը կգլխավորի «Վոլգար»-ը

«Արարատ-Արմենիայի» նախկին մարզիչը կգլխավորի «Վոլգար»-ը

178
0

«Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Անդրանիկ Բաբայանը վերադարձել է «Վոլգար»: Հայ մասնագետը նշանակվել է ռուսական ակումբի երիտասարդական թիմը: Ակումբի հաղորդած տեղեկությունը փոխանցում է armfootball.com կայքը:

44-ամյա մասնագետը 2008-2017 թվականների ընթացքում ընդգրկված է եղել «Վոլգարի» մարզչական շտաբում: Նա ֆուտբոլիստի կարգավիճակով 150-ից ավելի խաղ է անցկացրել աստրախանցիների կազմում:

Հիշեցնենք, որ Բաբայանը 2018 թվականի ամռանը դարձել է «Արարատ-Արմենիայի» պատմության առաջին մարզիչը, սակայն պաշտոնանկ է արվել, երբ պաշտոնական խաղ չէր անցկացրել: