Կառավարության վաղվա նիստում հաստատվելու է «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը», որը, ըստ կառավարության, կնպաստի ջրօգտագործման ծավալների նկատմամաբ առցանց հսկողության իրականացմանը՝ ապահովելով օգտատերերին տեղեկատվության հասանելիությունը: «Արարատյան ջրավազանում ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բարդ բնապահպանական իրավիճակ: Ստեղծված իրավիճակը բարելավելու համար առաջարկվում է համապատասխան միջոցառումների կամ քայլերի իրականացում»,- ասվում է կառավարության որոշման նախագծում: