տուն Տնտեսական Արարատյան դաշտում էապես նվազել է ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը

Արարատյան դաշտում էապես նվազել է ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը

100
0

ջուր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագիրն այսօր ՀՀ ջրային ոլորտի շահագրգիռ կողմերին ներկայացրեց Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները: Խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Յուրի Ջավադյանը:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն, վերջին 6-8 տարիներին Արարատյան դաշտում էապես նվազել են ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը և աղբյուրների ջրատվությունը: Դաշտի ավելի քան 30 համայնքներում նկատվել է խմելու և ոռոգման ջրի պակաս:

Ուսումնասիրությունը ներառում է մի շարք առաջարկներ՝ ուղղված կառավարությանը: