ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված ևս 50 համակարգչային տեխնիկա է տրամադրվել Արարատի մարզպետարանին։ 12 նոթբուք էլ հատկացրել է Հայկական կարմիր խաչի ընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նվիրաբերված սարքերը փոխանցվել են մարզի սահմանամերձ և այլ համայնքների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Մարզպետարանը հիշեցնում է, որ ԿԳՄՍՆ-ի կողմից, ընդհանուր առմամբ, Արարատի մարզին է հատկացվել 137 համակարգչային սարք։
Անհատներն ու կազմակերպությունները համակարգիչներն ու այլ սարքավորումները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):