տուն Սպորտ «Արարատը» պարտության մատնեց «Միկային», «Շիրակը» հաղթեց «Ալաշկերտին»

«Արարատը» պարտության մատնեց «Միկային», «Շիրակը» հաղթեց «Ալաշկերտին»

332
0

arm138218927857

Հոկտեմբերի 19-ին կայացան Հայաստանի Բարձրագույն առաջնության 9-րդ տուրի «Միկա»-«Արարատ» և «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումները:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, սեփական հարկի տակ «Միկան» նվազագույն հաշվով պարտվեց «Արարատին»: Հանդիպման ավարտից 5 րոպե առաջ հյուրերի կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Ռակիչը:

 

«Ալաշկերտն» արտագնա խաղում կրեց հերթական խոշոր հաշվով պարտությունը: Բարձրագույն խմբի նորեկը «Շիրակին» զիջեց 5:2 հաշվով: Գյումրեցիներից գոլերի հեղինակներ դարձան Դավիթ Հակոբյանը (50), Անդրանիկ Բարիկյանը (53, 60), Սերժ Դեբլեն (63) և Դավիթ Ղանդիլյանը (83): «Ալաշկերտի» կազմում մրցակցի դարպասը գրավեցին Միհրան Մանասյանը (7) և Տիգրան Գրիգորյանը (79):

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here