տուն Աշխարհ Արան այնքան հաճելի մարդ էր. Քայլի Ջեներ (լուսանկարներ, տեսանյութ)

Արան այնքան հաճելի մարդ էր. Քայլի Ջեներ (լուսանկարներ, տեսանյութ)

1588
0

«Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ սրան. դա այն ուղղաթիռն էր, որով ժամանակ առ ժամանակ թռչում էի, իսկ օդաչուն՝ Արան, այնքան հաճելի մարդ էր»,-dailymai-ն տված հարցազրույցում ասել է ամերիկյան Keeping Up With the Kardashians Քայլի Ջեները`անդրադառնալով լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ողբերգական մահվանը, պատմել է, որ անձամբ էր ճանաչում կործանված ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանին, և որ նրա հետ նույն ուղղաթիռով բազմաթիվ թռիչքներ է ունեցել:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, քսաներկուամյա միլիարդատիրուհին իր ինստագրամյան էջում մանրամասնել է, որ անցած տարվա նոյեմբերին Զոբայանի հետ ուղղաթիռով թռիչք է ունեցել:



Պարբերակոնւմ  Ջեների կողմից հրապարակվել է ավիաաղետի հետևանքով բոլոր զոհերի լուսանկարներն ու ցավակցել նրանց ընտանիքներին:



Բրիտանական աղբյուրը գրում է, որ հայազգի օդաչուն մասնագիտական ասպարեզում երբևէ որևէ խնդիր չի ունեցել: Զոբայանն իր օդաչուական արտոնագիրը ստացել է 19 տարի առաջ, և այս ընթացքում նրա մասնակցությամբ որևէ պատահար չէր գրանցվել:

Կալիֆոռնիայում գործող Group 3 Aviation օդաչուական դպրոցի տնօրեն Կլաուդիա Լոուրին պատմել է, որ Արային ճանաչել են 1998թ. ի վեր:

«Նա շատ լավ ընկեր էր և ընտանիքի անդամ էր դարձել մեզ համար»,-նշել է կինը:

Զոբայանի գործընկեր Ջարեդ Յոչիմը CNN-ի հետ զրույցում ասել է, որ Արան շատ ուրախ և հանգիստ մարդ էր:



«Այդ պատճառով էլ մարդիկ միշտ ցանկանում էին նրա հետ թռչել»,-նշել է Յոչիմը

Զոբայանը բանիմաց օդաչու էր և շատ լավ ծանոթ էր այն տեղանքին, որտեղ տեղի է ունեցել ավիաաղետը: Բացի այդ, նա տարիներ շարունակ սպասարկել է Բրայանթին և նրա ընտանիքին: Զոբայանի ընկերներից մեկը՝ Դարեն Քեմփը, պատմել է, որ Բրայանթն Արայից բացի ոչ մեկի թույլ չէր տալիս իր համար ուղղաթիռ վարել:


Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում խիտ մառախուղի հետևանքով տեղի ունեցած ավիաաղետը խլել է 41-ամյա Բրայանթի, նրա 13-ամյա դստեր և ևս 7 մարդու կյանք: