տուն Արցախ Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հանդիպել են

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հանդիպել են

408
0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սամվել Բաբայանի հետ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրում է Արայիկ Հարությունյանը: Արցախի նախագահը մասնավորապես նշում է.

«Հարգելի’ հայրենակիցներ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպել եմ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։

Կառուցողական քննարկում ենք ծավալել քաղաքական հնարավոր համագործակցության և այդ համատեքստում մեր ծրագրային հիմնադրույթների համադրելիության շուրջ։ Արցախի խաղաղ և կայուն զարգացման գործում երկուստեք կարևորել ենք ներքին միասնականությունն ու առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը։շ

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները»:

Հանդիպման մասին հայտնում է նաև Սամվել Բաբայանը՝ կրկին իր «Ֆեյսբուքի» էջում: