Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Սիրան Ավետիսյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի լրատվական ծառայությունը:
Նույն օրը ԱՀ նախագահը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: