Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն
✅ Արցախի հանրային
✅ Հայաստանի հանրային
✅ Արմենիա
✅ Շանթ
✅ Երկիր մեդիա
✅ ԱՐ
հեռուստաընկերությունները:
Ապահովվելու է նաև լուսանկարների առցանց տրամադրումը:
Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»: