տուն Արցախ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել

Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել

256
0

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանվորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվում է: Այդ համատեքստում այս պահին քննարկում ենք նաև Արցախում կայանալիք համապետական ընտրությունների՝ մեր կողմից անցկացվող քարոզարշավի ձևաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը: Մանրամասների մասին՝ ավելի ուշ:

Բոլորիս մաղթում եմ առողջություն»:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարույթունյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկօրյա աշխատանքային այցով պատրաստվում էր լինել Երևանում: