տուն Արցախ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահի ընտրություններին

Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահի ընտրություններին

175
0

Մեկնարկել է «Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարը: Կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ մինչ այս էլ իրենց բոլոր ծրագրերի հիմքում եղել է քաղաքացին, հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր, բայց դեռևս կան չլուծված շատ խնդիրներ:

«Ժողովուրդը մեզ վստահել է, որովհետև միշտ անկեղծ ենք եղել նրա հետ: Այս համագումարը նոր քաղաքական էջ է բացելու մեր կուսակցության համար» ,- ասաց նա։

2020-ին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին  կուսակցությունն առաջդարեց Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, ինչը միաձայն ընտրվեց: