տուն Արցախ Արայիկ Հարությունյանը եւ Սամվել Բաբայանը հուշագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը եւ Սամվել Բաբայանը հուշագիր են ստորագրել

481
0

Արցախի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Նախագահ Հարությունյանը նշել է, որ քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը միտված է երկրում համերաշխության մթնոլորտի պահպանմանը եւ ծրագրային դրույթների շուրջ համատեղ ջանքերի գործադրմանը:

Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ, որ ձեւավորված օրակարգի շրջանակում «Ազատ հայրենիք — ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը պատրաստ է համագործակցելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական այլ ուժերի հետ:

Սամվել Բաբայանը եւս կարեւորել է համատեղ փոխգործակցության գաղափարն՝ ընդգծելով, որ այն հատկապես պահանջված է հայրենիքի առաջ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար»: