տուն Արցախ Արայիկ Հարությունյանը՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին

Արայիկ Հարությունյանը՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին

298
0

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ կադրային փոփոխություններ կլինեն: Թե ովքեր կմնան կամ կգնան, Արցախի նախկին վարչապետն ասաց՝ դեռ  հստակ չէ:

Հարց հնչեց նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին. «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ստորագրություն հավաքել, դիմել ՀՀ դատախազություն՝ խափանման միջոցի փոփոխության համար: «Բայց այսօր հայտարարում են՝ մենք ՀՀ արդարադատության համակարգի գործունեությունը կասկածի տակ չենք դնում, ուստի չեմ ցանկանում որեւէ գնահատական տալ»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պարտականությունները կստանձնի մայիսի 22-ից։