Օրերս համացանցում հայտնվեց Արամ MP3-ի նոր տեսահոլովակը. «Կուզես» երգը, ինչպես նաև՝ տեսահոլովակը անմիջապես սիրվեց երգչի երկրպագուների կողմից:
Ռեժիսորական հետաքրքիր լուծումներով ու երաժշությանը համահունչ բեմադրված պարային խաղը ներդաշնակությամբ ունկնդրին ուղեցկում են ամբողջ երգի ընթացքում՝ առաջացնելով ցանկություն՝ նորից ու նորից լսելու: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը: Երգի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, բառերի հեքինակն է Կարեն Սևակը: