տուն ժամանց Շոու-բիզ Արամ MP3-ի դիրքերը, որպես առաջատար Եվրատեսիլ 2014-ում թուլացել են (տեսանյութ)

Արամ MP3-ի դիրքերը, որպես առաջատար Եվրատեսիլ 2014-ում թուլացել են (տեսանյութ)

137
0

Այս տարվա Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն իր “not alone” երգով տեւական ժամանակ համարվում էր Եվրատեսիլի  ամենահավանական հաղթողը : Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները, որոնք շատ հազվադեպ են սխալվում նրան միանշանակ առաջատար էին համարում: Նրա հաղթանակի գործակիցը 1.90 էր, իսկ նրան հաջորդող Շվեդիայի ներկայացուցիչ Սաննա Նիելսենի “Undo” բալլադային երգի գործակիցը 7.5 էր: Այժմ, երբ Եվրատեսիլին մնացել են հաշված օրեր, միջազգային բուքմեյքերները վերանայել են իրենց գործակիցները` Հայաստանի հաղթանակն այժմ ունի 2.40 գործակից, իսկ Շվեդիայի հաղթանակի գործակիցը կազմում է 3.75: Նրանց հաջորդում են Դանիայի ներկայացուցիչը 9.0 գործակցով և Նորվեգիայի ներկայացուցիչը 13 գործակցով: Ադրբեջանի ներկայացուցչի համար բուքմեյքերները կանխատեսում են 8-րդ տեղը` 21 գործակցով: Նշենք , որ մեծ աղմուկ բարձրացրած Կոնչիտա Վյուրստը, որը ներկայացնում է Ավստրիան շատ ցածր շանսեր ունի նույնիսկ տասնյակում հայտնվելու նրա հաղթանակի գործակիցը կազմում է 51: Հիշեցնենք նաև, որ հաջորդ տարի Եվրատեսիլ մրցույթը նշելու է իր 60 ամյակը և այն երկիրը, որը կհաղթի այս տարի կհյուրնկալի հոբելյանական եվրատեսիլ մրցույթը: Հավանական հաղթողներից Հայաստանը ընդամենը մեկ անգամ հյուրնկալել է մանկանան եվրատեսիլը, իսկ Շվեդիան արդեն 5 անգամ հաղթել է այս համաեվրոպական մրցույթում. վերջին անգամ 2012 թվականին Ադրբեջանում` շնորհիվ երգջուհի Լորենի եւ նրա “Euphoria” երգի: Այնուամենայնիվ հուսանք, որ հաջորդ տարի անկախ ամեն ինչից մենք առաջին անգամ Հայաստանում կհյուրնկալենք այդ գեղեցիկ համաեվրոպական երգի տոնը:

Ալեն Սիմոնյան