տուն ժամանց Շոու-բիզ Արամ MP3 –ը պատրաստ է Եվրատեսիլը բերել Հայաստան

Արամ MP3 –ը պատրաստ է Եվրատեսիլը բերել Հայաստան

235
0

«Եվրատեսիլի» հայ ներկայացուցիչը հարցազրույց է տվել եվրոպական Oikotimes.com կայքին, որում ասել է, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2014»-ին ներկայացնելու լուրը մեծ անակնկալ էր իր համար՝ ամանորյա անակնկալ: «Դա մեծ պատասխանատվություն է, ես պատրաստ եմ փորձել հաղթել և մրցույթը մեր երկիր բերել,- ասել է երգիչ-շոումենը, ով մինչ այս բազմիցս հաջող համերգային ծրագրեր է ունեցել Հայաստանում: -Մրցույթում ինձ դժվար խնդիր է սպասվում: Չնայած շատ երկրներ հրաժարվել են մասնակցել մրցույթին, եզրափակչում ներկայանալու է 25 կամ 26 երկիր և դժվար է լինելու»:

Խոսելով երգի ընտրության մասին՝ մեր ներկայացուցիչն ասել է, որ այժմ ինչպես մեր հայրենակից, այնպես էլ արտերկրացի կոմպոզիտորները երգեր են գրում մրցույթի համար: Լինելով ստեղծագործող անհատ՝ ինքը ևս գրում է նոր երգեր. «AMPTV-ի հետ կընտրենք լավագույն տարբերակը: Չգիտեմ, այն կլինի միայն հայերեն, թե՝ մի մասը հայերեն, մի մասն անգլերեն: Մի բան հաստատ գիտեմ. կորեերեն չի լինի»:

Մանրամասները` Esem.am կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here