տուն Սպորտ Արամ Ոսկանյանը կարող է ղազախական ակումբ գլխավորել

Արամ Ոսկանյանը կարող է ղազախական ակումբ գլխավորել

181
0

Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, որն այժմ ընդգրկված է երևանյան թիմի մարզչական շտաբում, կդառնա ղազախական «Ատիրաու» ակումբի գլխավոր մարզիչը:

Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:

«Ալաշկերտն» այս օրերին հավաք էր անցկացնում Թուրքիայում:

Նշենք՝ «Ատիրաուն» Ղազախստանի կրկնակի արծաթե մեդալակիր է, 2009 թվականին էլ դարձել է երկրի գավաթակիր: Ղազախստանի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի մարտին:

Ոսկանյանը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 2004-2008թթ. հանդես է եկել ղազախական «Կիզիլ-Ժար» ակումբում, երբ այն դեռ կոչվում էր «Եսիլ-Բոգատիր»: Ոսկանյանը խփած 39 գոլով ղազախական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է:

Armsport.am