տուն Հասարակություն Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն հանդես եկավ Մոսկվայում, Սոչիում և Մեխիկոյում

Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն հանդես եկավ Մոսկվայում, Սոչիում և Մեխիկոյում

237
0

2019 թվականի հոկտեմբերի 2-20-ը Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն (Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան — թավջութակ) հրավիրվել էր Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Մեխիկո, Մերինդա, Կանկուն, Գուանաջուատո քաղաքներ՝ համերգների:

Համերգները նվիրված էին Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին և Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանին: Բոլոր համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելիությանը:

Լայնորեն լուսաբանվել են հեռուստա-ռադիո հաղորդումների ժամանակ, կազմակերպվել են մամլո ասուլիսներ և վարպետության դասեր: Համերգները նպաստեցին հայ երաժշտարվեստի տարածմանը և կատարողական ուժերի ճանաչման ընդարձակմանը, որոնց վառ ապացույցն է մեր ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված հյուրընկալող կողմերի շնորհակալական ուղերձները: Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն մասնակցել է նաև Մեքսիկայում 47-րդ անգամ անցկացվող հռչակավոր «Սերվանտինո» փառատոնին, որին առաջին անգամ հրավիրված էր երաժշտական խումբ Հայաստանից:

Շրջագայությունը կազմակերպվել է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարարության, Մեքսիկայում Հայաստանի դեսպանության և Եվրոպական մշակությային աջակցության հիմնադրամի աջակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here