Պոլսի հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ազգային պատգամաւորական ժողովը այսօր կ՚ընտրէ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալը։ Շաբաթավերջի քուէարկութեան արդիւնքին հետ ուղիղ համեմատութեամբ գահ կը բարձրանայ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեան, որ վերջին շրջանին կը վարէր տեղապահի պաշտօն եւ այժմ արդէն կը ստանձնէ մեր նուիրապետական ու սուրբ Աթոռին ղեկը։ Այսու կու գանք անկեղծօրէն շնորհաւորել նորընտիր պատրիարքը, որուն կը մաղթենք յաջողութիւններ։ Որպէս Պոլսոյ Աթոռի հոգեւորականաց դասու երիցագոյն անդամը՝ կը մաղթենք, թէ այս նոր շրջանին թրքահայ ազգային-եկեղեցական կեանքէն ներս վերահաստատուի միասնականութիւնն ու եղբայրութիւնը։ Մեր աղօթքն է, որ այս դարաւոր Պատրիարքական Աթոռին առջեւ բացուի ծաղկուն նոր շրջան մը եւ անոր առաքելութիւնը արգասաւորուի նոր ձեռքբերումներով՝ ի պայծառութիւն մեր սուրբ Եկեղեցւոյ եւ ի շահ մերազն ժողովուրդին։ Տէրը անսասան պահէ Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը եւ իր Սուրբ Հոգին անպակաս ընէ մերազն հաւատացեալ ժողովուրդի վրայէն»։
Ավելի վաղ գրել էինք, որ սկսվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը տեղի է ունենում այսօր առավոտյան Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքում համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր աշխարհիկ 103 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևոր պատվիրակները։