տուն Սպորտ Արամ Ավագյանը հաջորդ փուլում կհանդիպի աշխարհի գործող չեմպիոնի հետ

Արամ Ավագյանը հաջորդ փուլում կհանդիպի աշխարհի գործող չեմպիոնի հետ

252
0

438278647_640Ղազախստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 2-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը (56կգ) 3:0 հաշվով հաղթել է իտալացի մրցակցին: Սա նրա երկրորդ հաղթանակն էր մրցաշարում: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հեռախոսազրույցով տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

«Արամ Ավագյանը հիանալի հանդես եկավ և կարողացավ 3:0 հաշվով պարտության մատնել մրցակցին: Հաջորդ փուլում, որը տեղի կուենան հոկտմեբերի 21-ին, Արամ Ավագյանի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն Կուբայի պատվիրակը»,- նշեց Աղամալյանը:

Հավելենք, որ վաղը` հոկտեմբերի 20-ին, Հայաստանից ռինգ կելնեն Հովհաննես Բաչկովը (60 կգ) և Արման Ամիրխանյանը (69 կգ): Վերջինս 2-րդ հանդիպումը կանցկացնի աշխարհի առաջնությունում:

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here