տուն ժամանց Շոու-բիզ Արամոյի որդին դարձել է ռեփեր եւ ընդգրկվել 3.33 խմբում

Արամոյի որդին դարձել է ռեփեր եւ ընդգրկվել 3.33 խմբում

238
0

Երգիչներ Արամոյի և Էմմա Պետրոսյանի որդուն` Ավո Գևորգյանին, հասարակությունը հիշում է դեռ մանկուց, երբ տարբեր հեռուստահաղորդումների, նախագծերի շրջանակներում նա ներկայանում էր ծնողների հետ: Այժմ Ավոն սովորում է Գերմանիայի Էսսեն քաղաքի Արվեստի բարձրագույն համալսարանի երրորդ կուրսում` որպես ջութակահար: Ուսում ստանալուն զուգահեռ նա պարբերաբար մասնակցում է համերգների, փառատոնների, համագործակցում է տարբեր նվագախմբերի հետ: «Այնպիսի ընտանիքում եմ ծնվել, որ ակամայից կարծես որոշված լիներ արվեստի բնագավառում լինելս: Այդպես եմ ցանկացել նաև ես. ընտրեցի ջութակ, որովհետև այն ամենագեղեցիկ, անկրկնելի, անթերի, միևնույն ժամանակ, ամենաբարդ երաժշտական գործիքն է»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Ավոն:

 

avv

 

Թեև շատերի համար անսպասելի էր, Ավոն այժմ զբաղվում է նաև ռեփով և ընդգրկվել է “3.33” խմբում, որն, ի վերջո, դարձավ լիարժեք «3» 🙂 Հասարակության մեջ ռեփերները տպավորված են որպես փողոցային մշակույթի կրողներ, սակայն, ըստ Ավոյի, միշտ չէ, որ այդպես է: «Հնարավոր է նաև հակառակը: Կան հիփ-հոփ կատարողներ, ովքեր այդպիսին չեն: Իմ կարծիքով` կոշտությունն ավելի շատ գալիս է մարդուց, քան զբաղմունքից. ռեփեր կամ ջութակահար լինելն էական չէ: “3.33”-ում չկա այդ կոշտությունը, կոպտությունը, նեգատիվը,- ասաց նա ու հավելեց, որ որպես ջութակահար հնարավոր է նորամուծություններ անի խմբում: -“3.33”-ի երաժշտական մասը միշտ շատ հետաքրքիր և տարբերվող է եղել»:

av

 

Խմբում ընդգրկվելը, Ավոյի խոսքով, հանկարծակի է ստացվել.  «Երբ Ֆելիքսին ներկայացրի երգերս, հասկացանք, որ գաղափարական առումով մենք նույնատիպ ենք մտածում: Մինչ այդ արդեն մտերիմ ընկերներ էինք թե՛ Ֆելիքսի, թե՛ Նարեկի հետ»: Այս խմբի երգերից մեկում ասվում է` «“3.33”-ը գաղափար ա, ոչ թե խումբ»: Ավոյին այս խումբ բերել է առողջ, ազնիվ, պայքարող և սիրող գաղափարախոսությունը: «Դա ամենակարևոր բաներից մեկն է կյանքում: Ցավոք, մեր իրականությունը շատ թունավորված է: Լսելով “3.33”` յուրաքանչյուրը կարող է լսել իր մտքերը, տեսնել, պատկերացնել կամ զգալ իր պատմությունը»,- ասաց ջութակահար-ռեփերն ու հավելեց, որ առաջիկայում խումբը նոր երգեր կներկայացնի:

Մանրամասները` Esem.am կայքում: