Վերջապես կայացավ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը: Մեր երկիրը ներկայացնող Արամ MP3-ը հավաքեց 174 միավոր եւ զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: Հայ ազգը նախկինում երբեւէ չէր եղել նման միասնական եւ ոգեւորված: Անկախ նրանից, որ մրցույթի հաղթող ճանաչվեց Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը, Արամ mp3-ը գոհացրեց ամենագլխավոր հանդիսատեսին` հայ հանդիսատեսին, որն արդեն 2 օր է չի հանդարտվում, գովերքում է Արամին եւ մեղադրում նրա օգտին չքվեարկողներին:
Facebook սոցիալական կայքի իր էջում Արամը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար:
“Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, ովքեր իմ կողքին էին այս ամիսների ընթացքում և սատարում էին ինձ… Եվրոպայում ապրող իմ սիրելի հայեր շաաաաատ շաաատ շնորհակալ եմ բոլորիցդ իմ օգտին քվեարկելու համար… Եթե քվեարկության թվեր չեն համընկել՝ դա ձեր մեղքով չէ… Իրականում ժյուրին է մեզ ցածր միավորներ տվել, իսկ ձեր քվեարկության արդյունքները կարող եք տեսնել այս կայքում… Կրկին անգամ շատ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար…”, — գրել է Արամը:
Այսօր գիշերն Արամ mp3-ը կվերադառնա Երեւան: