Բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ոլորտում շատ հիմնախնդիրներ կան, հատկապես՝ կապված Սևանա լճի ու աղբավայրերի հետ: Նա ասաց, որ աշխատանքի ուղղությունները ինքը հստակ տեսնում է: Առաջիկայում նախարարը հանդիպելու է գիտնականների հետ: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա, ըստ նախարարի, մարդիկ, որոնք ցանկանում են ոլորտում աշխատել, կշարունակեն աշխատել, իսկ նրանք, ովքեր չեն կարողանա հանձնարարությունները կատարել՝ իրենց տեղերը պետք է զիջեն: