տուն Լուրեր Արագածոտնում գայլերը հոշոտել են 25-ից ավելի ոչխար

Արագածոտնում գայլերը հոշոտել են 25-ից ավելի ոչխար

239
0

Արագածոտնի մարզում այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել ու տնից դուրս գալով, նկատել է գայլին և ձեռքին եղած եղանը շպրտել գայլի ուղղությամբ:

Գայլը դիմել է փախուստի, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը, հայտնաբերել են, որ իրենց տան դիմաց գտնվող, իրենց պատկանող ոչխարների մեծ մասը հոշոտված են: Կան մեծ թվով ոչխարներ, որոնց մի մասը սատկել է, մի մասն էլ վիրավոր է, և, ըստ անասնաբույժի՝ մեծ մասը ապրելու ենթակա չէ:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ամուսինները այդ ժամին կատարվածի մասին տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին:

Համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքը խոսել է նաև նշված համայնքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Սերգեյ Մովսիսյանի հետ, որը խոստացել է հնարավորության սահմաններում օգնել տուժած ընտանիքին:

Տուժած ամուսինները սոցիալապես անապահով են, ունեն առողջական լուրջ խնդիրներ, ընտանիքն էլ բաղկացած է 12-ից ավելի անդամներից: Իրենց գոյությունը պահպանում էին ոչխարներ պահելով և ստացած եկամուտի մեծ մասը ծախսում էին դեղերի վրա, քանի որ առողջական խնդիրներ ունեն