Արաբական երկրները կոչ են արել Սաուդյան Արաբիային չհրաժարվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր տեղից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հույս ունենք, որ Սաուդյան Արաբիային, որի համար մեծ պատիվ, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնվել այս պատմական ժամանակահատվածում ներկայացնելու Անվտանգության խորհրդում ներկայացնել արաբական երկրները, տեղ կզբաղեցնի ԱԽ-ում», — ասված է ՄԱԿ-ում արաբական երկրների խմբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան դարձել է ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին երկիրը, որնն ընտրվելով որպես այդ կաույցի ԱԽ ոչ մշտական անդամ, հրաժարվել է այդ տեղից՝ նշելով, որ ՄԱԿ-ը կորցնում է իր կարևորությունը և առաջնորդվում է կրկնակի ստանդարտներով։