տուն Լուրեր Բլոգ Ատոմակայան չունեցող Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ավելի էժան է, քան Հայաստանում. Պետրոս Ղազարյան

Ատոմակայան չունեցող Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ավելի էժան է, քան Հայաստանում. Պետրոս Ղազարյան

128
0

Banavech TV masin. Petros Ghazaryan

Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Օգոստոսի 1- ին էլեկտրաէներգիայի գինը ցանկանում են թանկացնել 4 դրամով: Հուլիսի մեկին Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը պետք է նիստ գումարի և որոշում կայացնի: Պրն Նազարյանն ասում է, որ էլեկետրացանցերն 17 մլրդ դրամի պարտք են կուտակել ատոմակայանի պարապուրդի և ջրազուրկ տարի լինելու պատճառով, հետևաբար թանկացումն անխուսափելի է և մենք՝ քաղաքացիներս, պետք է դրա համար վճարենք:

Ցանկանում եմ Ռոբերտ Նազարյանին մի քանի հարց տալ.

Եթե եկող տարի էլ ատոմակայանը կանգնի և ջրառատ տարի չլինի, էլի պետք է գինը թանկանա՞: Մինչև ե՞րբ, այսպես քանի՞ տարի:

Իսկ եթե ատոմակայանը ողջ տարին աշխատի, իսկ տարին էլ ջրառատ լինի,Նազարյանը կքննարկի՞ էլեկտրաէներգիայի գնի նվազեցման հարցը: Թե՞ մենակ թանկացումների դեպքում է այդ հանձնաժողովը սկզբունքային:

Ինչպես է ստացվում, որ ատոմակայան չունեցող Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ավելի էժան է քան Հայաստանում: Մինչև 100 կվտ մեկ կվտ ը 27 դրամ,իսկ մեզ մոտ թանկացումից հետո կդառնա 42 դրամ:
Ինչպե՞ս: