Հայաստանի ատոմային էլեկտրական ընկերությունն իրավապահների ուշադրության կենտրոնում է: Այսօր ԱԺ-ում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Նրա խոսքով՝ ընկերության 4 վարկային ծրագրերը պետական գաղտնիք են պարունակել, հետևաբար՝ Հաշվեքննիչ պալատը չի հրապարակել դրանց վերաբերող բացահայտումը 2019 թ-ի հաշվետվությունում:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկում են Հաշվեքննիչ պալատի նախորդ տարվա գործունեությունը: