տուն Հասարակություն Ատելության խոսքն ուսումնասիրող խումբ կձևավորվի. Սարգիս Խանդանյան

Ատելության խոսքն ուսումնասիրող խումբ կձևավորվի. Սարգիս Խանդանյան

374
0

Այսօր ատելության խոսքը վիրտուալ տիրույթից տեղափոխվել է իրականություն։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահՆաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ն երկու տարի է՝ փորձում է սոցիալական մեդիայում խնդրի կարգավորման ուղիներ փնտրել, սակայն չի կարողանում գտնել այն ճիշտ բանաձևը, որը չի վնասի խոսքի ազատությանը։ 

Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ մտադիր են 6 ամսով ձևավորել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն պատգամավորներ, ՀԿ-ների և կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ։ 

«Պետք է հասկանանք, թե ատելության խոսքի որ մասը պետք է քրեականացվի և որ մասն ուղղակի հասարակական պարսավանքի արժանանա»,- տեղեկացրեց Խանդանյանը։