Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքը քրեականացնելու մասին նախագիծը։
Հանձնաժողովը միաձայն ընդունեց ատելության խոսքի դեմ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը:
Աշխատանքային խումբը կղեկավարի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը։