Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը: Այս մասին հրաման է ստորագրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում Առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը, որը ոլորտի մասնագետները կարող են ստանալ նախարարությունից (հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) և փակցնեն ստոմատոլոգիական կազմակերպություններում:
Լրացուցիչ տեղեկության համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060-80-80-03/2302, 2303):
Ուղեցույցն այստեղ՝ http://moh.am/images/legal-490.pdf