տուն Լուրեր Բլոգ Ավտորիտար ռեժիմ էլ կա, ավտորիտար ռեժիմ էլ…

Ավտորիտար ռեժիմ էլ կա, ավտորիտար ռեժիմ էլ…

273
0
947387_10200978025230167_599931122_nՍադդամը բռնակալ էր, բայց շիաներին, սունիներին, քրդերին բռի մեջ էր պահում, որ իրար չուտեն, համ էլ ինչ-որ սոցիալիստական-ազգայնական տեսություններ էր զարգացնում:

Ասադը երբ եկավ իշխանության`դրուզները, ալավիները, սունիները իրար կոտորում էին, իշխանությանը չենթարկվող տեղական ֆեոդալները ապստամբություններ էին բարձրացնում, նեղում էին քրիստոնյաներին: Մարդը լավ թե վատ հանգստացրեց երկիրը: Բնակչության մի զգալի հատվածն էլ գոնե հանգիստ ապրելու համար ընդունում է այդ իշխանությանը:

Քադդաֆին սոցիալական համակարգ էր կառուցել և ցեղապետներին սանձելով։

Ֆիդել Կաստրոն կոմունիզմ էր կառուցում, իմպերիալիզմի դեմ էր պայքարում:

Ստալինը սոցիալիզմ էր կառուցում և այլն:

Իրանում Մուհամմեդի երազանքներն են իրականացնում, բայց արդյունաբերություն, տնտեսություն, սոցիալական համակարգ են ձևավորել: Կան մարդիկ, որ դրան հավատում են, կան մարդիկ, որ դրա դեմ պայքարում են:

Այդ ամենի հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց այդ բռնակալները հանրությանը բացատրում էին իրենց մոտիվները, ստեղծում էին լավ կամ վատ մշակույթ, վարում էին որոշակի քաղաքականություն, որն աշխարհի համար ըմբռնելի էր, անկախ նրանից ընդունելի է, թե՞ ոչ:

Բայց ինչ են կառուցում Հայաստանում, անհասկանալի է: Անգամ բռնակալ լինելու համար, որոշակի ինտելեկտ ու տեսական հիմնավորումներ են պետք: Գոնե բնակչության առնվազն 10-15% տոկոսը, թեկուզ ամենամութ և ամենահետադիմական հատվածը ինչ-որ բանի պետք է հավատա:

Բացարձակ անիմաստ, անհասկանալի, ոչ ադեկվատ կառավարման համակարգ է ստեղծվել Հայաստանում:

Ստեփան Դանիելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here