տուն Քաղաքական Միջազգային Ավտոտրանսպորտի բարձր սակագների պատճառով բրազիլացիներն ավերել են Սան Պաուլոյի ավտոկայանը

Ավտոտրանսպորտի բարձր սակագների պատճառով բրազիլացիներն ավերել են Սան Պաուլոյի ավտոկայանը

198
0

url

Երեկ մի քանի հարյուր բրազիլացիներ, ովքեր դժգոհ են ավտոտրանսպորտի սակագներից, մուտք են գործել Բրազիլիայի ամենախոշոր քաղաքի՝ Սան Պաուլոյի ավտոկայան, այրել են ավտոբուսներ և կոտրել են բանկոմատներ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են անվճար տրանսպորտային երթևեկություն Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ոստիկանությունը հարձակումը կասեցնելու համար օգտագործել է արցունքաբեր գազ, 6 հոգի ձերբակալվել է։

Երկար ժամանակ կոռուպցիայից և այլ բացասական երևույթներից բողոքող բրազիլացիները պարբերաբար բարձրաձայնում են տրանսպորտի բարձր սակագների մասին։ Ամռանը թանկացումներից մեկի ժամանակ փողոցներ դուրս եկած հարյուր հազարավոր քաղաքացիներ ստիպել էին իջեցնել սակագները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here