տուն Լուրեր Ավտովթար Նոր Նորքի 7-րդ զանգվածում. կա 3 զոհ

Ավտովթար Նոր Նորքի 7-րդ զանգվածում. կա 3 զոհ

163
0

IMG_7829-6898-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՓետրվարի 19-ին, ժամը 05.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 13 AP 003 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Դավիթ Բեկ փողոցի թիվ 222 հասցեում գտնվող «Ար դելիկատես»ՍՊԸ-ի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ` 1973 թ. ծնված Ա. Բ.-ի դին:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված 2 ուղևորների դիերը (մոտ 35-40 տարեկան), հոսանքազրկել ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: