Փետրվարի 18-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում` «Ռան-Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Երկրորդ ահազանգով պարզվել է, որ ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՎԱԶ-2106 մակնիշի 61 SL 699 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ԶԻԼ մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ՎԱԶ-2106-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ, դադարեցրել գազի արտահոսքը և ժամը 05.35-ին ավտոմեքենայից դուրս բերել 1974 թ. ծնված Ա. Ա.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Արմենիա ՀԲԿ: