Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններոմ Թամանցիների փողոցում ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 PL 832 համարանիշի և Toyota Alphard M մակնիշի 16 AՍ 005 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: