Հնդկաստանի Ջենջաբ նահանգում, ավտոբուսով ուխտագնացության մեկնելիս, վթարի հետևանքով առնվազն 20 ուխտագնաց է զոհվել, 35-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Աղբյուրը, հղում կատարելով տեղի ոստիկանությանը, նշում է, որ վթարի ժամանակ խափանվել են մեքենայի արգելակները, ինչի հետևանքով վարորդը կորցել է մեքենայի վերահսկողությունը, և այն ընկել է ձորը։ Տեղեկացվում է նաև, որ Հնդկաստանում, ավտոճանապարհային միջադեպերի հետևանքով, տարեկան զոհվում է մոտ 110 հազար մարդ։ 2011-ին այդ թիվը ակզմել է 130 հազար։