տուն Քաղաքական Միջազգային Ավտովթարից փրկված կինը վեց օր մնացել է առանց ջրի և սննդի

Ավտովթարից փրկված կինը վեց օր մնացել է առանց ջրի և սննդի

146
0

1008683284

Ամերիկյան Կոլորադո նահանգում գրանցվել է արտառոց մի միջադեպ: Կինը, ավտովթարից հետո կենդանի է մնացել` վեց օր ապրելով առանց ջրի և սնունդի: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Ապրիլի 27-ին կնոջ վարած ավտոմեքենան, երեխաների դպրոցի ճանապարհին, ընկել է ձորը, սակայն վթարի պահը չեն նկատել մոտակայքում անցնող ավտոմեքենաների վարորդները: Կինն ուշքի է եկել մեկ օր անց, սակայն չի կարողացել շարժվել, քանի որ վնասված են եղել նրա ոտքերը: Կինը այդ վիճակումն մնացել է վեց օր` առանց սննդի և ջրի: Միակ բանը, որ եղել է նրա ձեռքի տակ, դա վարսակաձավարն էր, սակայն քանի որ ջուր չի եղել, նա չի կարողացել այն ուտել:

Կնոջը փրկել է նրա հովանոցը, որի վրա նա իր արյունով գրել է օգնության կոչ և հանել մեքենայից:

Կինը պատմել է, որ իր կյանքը փրկել է իր չորս երեխաներին հասնելու ցանկությունը. «Ես ասում էի, որ իմ երեխաներին մայր է պետք»: