տուն Քաղաքական Միջազգային Ավտովթարից մահացել է Հնդկաստանի նորանշանակ նախարարը, ով ուշքի չի եկել շոկից

Ավտովթարից մահացել է Հնդկաստանի նորանշանակ նախարարը, ով ուշքի չի եկել շոկից

200
0

Gopinath-Munde_1-545x330

Հնդկաստանում նոր կառավարության աշխատանքը մթագնել է ողբերգական ավտովթարը, որը տեղի է ունեցել գյուղատնտեսության նորանշանակ նախարար Գոպինաթհ Մունդեի հետ։ Այս մասին հաղորդում է The Times of India-ն։

Ավտովթարը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, երբ նորանշանակ նախարարը մեկնում էր Դելիի օդանավակայան, որտեղից պետք է ժամաներ Մումբաի։ Նախնական տեղեկություններով՝ նախարարի մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի հետ, ինչի հետևանքով բարձրաստիճան պաշտոնյան լուրջ վնասվածքներ է ստացել։ Ավելի ուշ Հնդկաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ նախարարը վնասել էր միայն քիթը, սակայն մահացել է՝ ուշքի չգալով շոկից։