Երեկ երեկոյան Լոս Անջելոսի օդանավակայանում իսկական խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ տերմինալներից մեկում տեղի է ունեցել ավտոմոբլիային վթար: NBC հեռուստաալիքի տվյալներով` հավաքված ուղևորներն ու նրանց դիմավորողները վթարից առաջացած աղմուկը համարել են հերթական ահաբեկչություն:
Այստեղ ժամանած ոստիկանները հայտնել են, որ իրականում աղմուկն առաջացել է ավտոմոբիլային կանգառում տեղի ունեցած վթարից: Ջիփ մակնիշի մեքենան բախվել է օդանավակայանի շինությանը, երբ վարորդը կորցրել է նրա վերահսկողությունը: