Ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունության կազմակերպման ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործում են ստորև ներկայացված կանոնները:
Ավտոկայարանային տարածքների կազմակերպումը
1) Բաց ավտոկայանների կամ տրանսպորտային միջոցների հավաքակայանների
տարածքում բացառվում են մարդկանց կուտակումները։ Տարածքներում առկա
նստարանները և ընդհանուր օգտագործման գույքը ենթակա են ախտահանման
առնվազն օրը 2 անգամ։
2) Սպասասրահները, սանհանգույցները և սննդի կետերը պարտադիր կերպով
պարբերաբար ախտահանվում են՝ նվազագույնը օրը 2 անգամ։
3) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով,
արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության
դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով: