Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 23-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:40-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 36-ամյա Կարեն Դիլբարյանն է:
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցի թիվ 170/1 հասցեում գործող ավտոլվացման կետում անհայտ անձը վիճաբանության ժամանակ գլխով հարվածել է Կ. Դիլբարյանի գլխին, ով հավասարակշռությունը կորցրել և ընկել է, որից հետո անհայտ անձը հարվածներ է հասցրել Դիլբարյանի մարմնի տարբեր մասերին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Դիլբարյանն աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես դասախոս