տուն Լուրեր Ավտոերթ՝ Պանթեոնի մոտից. «Դուրս մեր գրպանից»-ը շարունակում է բողոքը

Ավտոերթ՝ Պանթեոնի մոտից. «Դուրս մեր գրպանից»-ը շարունակում է բողոքը

87
0

Photo-0022

Այսօր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը մամուլի ասուլիս էր անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք կրկին պահանջում են վերանայել ՀՀ օրենքը իրավախախտ վարորդների համար:

Նախաձեռնության անդամները գտնում են, որ արագաչափ տեսախցիկների արձանագրած խախտումներն ու ըստ դրանց հարուցված տուգանքները հարիր չեն իրենց գրպանին:

Տաքսու վարորդ Արսեն Հակոբյանն ասում է, որ իր կողքին 70-80 տաքսու վարորդ է կանգնած, ովքեր նույն խնդիրն ունեն:

«Քաղաքում հատուկ տաքսիների համար նախատեսված կայանատեղիներ չկան: Եթե վարորդը չի կարողանում կայանի, ուղևորին իջեցնի, բնականաբար, երկրորդ շարք պիտի կանգնի, երկրորդ շարք կանգնեց, տեսախցիկը ֆիքսում է ու տուգանում մինիմում 5000 դրամ: Դրան գումարած, ոչ մի լուսացույց, ոչ մի խաչմերուկ չկա նորմալ կարգավորված»,- ասում է նա:

Արագաչափ տեսախցիկների տեղադրման պահից սկսած վարորդը տուգանվել է 835. 000 դրամով:

«Ինչը կարողացել՝ վճարել եմ, ինչն էլ չէ, մնացել ա: ԴԱՀԿ-ից ինձ նույնիսկ եկել է «կարմիր գծի» համար 100 դրամ չվճարելու համար 10000 դրամ տուգանք»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Հակոբյանը:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները տեղեկացրին նաև, որ պատրաստվում են վաղը անհնազանդության ակցիա կազմակերպել: Ավտոերթը կսկսվի Արշակունյաց պողոտայից, Կոմիտասի անվան պանթեոնի մոտից՝ ժամը 12:30-ին: