տուն Քաղաքական Միջազգային Ավտոբուսի և վառելիք տեղափոխող բեռնատարի բախումից Հնդկաստանում զոհվել է 40 մարդ

Ավտոբուսի և վառելիք տեղափոխող բեռնատարի բախումից Հնդկաստանում զոհվել է 40 մարդ

212
0

INDIA/

Առնվազն 40 մարդ է զոհվել Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսի և բենզին տեղափոխող մեքենայի բախման հետևանքով։ Այս մասին հաղորդում է The Times of India;

Հայդարաբադից Բանգալոր ուղևորվող ավտոբուսը վաղ առավոտյան բախվել է բեռնատարին, որի հետևանքով երկու մեքենաներն էլ այրվել են։ Ավտոբուսի վարորդն ու նրա երեք ուղևորները կարողացել են լքել այրվող մեքենան, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հրդեհը դժվարացրել է մարմինների ճանաչումը։

Նշվում է, որ Հայդարաբադից մեկնելիս գրանցվել է 29 ուղևոր, սակայն մյուսները միացել են ճանապարհի ընթացքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here