Հնդկաստանի հյուսիսում ուղևորատար ավտոբուսն ընկել է ձորը, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Այս մասին հաղորդումէ IBN-ը:
Հայտնի է, որ ավտոբուսն ընկել է 180մ բարձրությունից: 18 մարդ մահացել է տեղում: Եվս մեկ ուղևոր մահացել է Դադխաու քաղաքի հիվանդանոցում: Կենդանի մնացած մի ուղևոր հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ:
Ոստիկանությանն առայժմ հայտնի չէ ավտովթարի պատճառները: