Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է Ստավրոպոլյան 16-ի կանգառ, ինչի հետեւանքով զոհվել է մեկ քաղաքացի,- այս մասին հաղորդել են Մոսգորտրանսից, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։
Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան։
ՌԴ մայրաքաղաքի ՆԳՆ-ից հայտնել են, որ վարորդը «քշել է» շարժման ընթացքում աջ կողմում եղած բոլոր «խոչընդոտների» վրայով, ինչի հետեւանքով տուժել են 3 հոգի։