տուն Քաղաքական Միջազգային Ավստրիայում նշանակվել է այդ երկրի պատմության ամենաերիտասարդ նախարարը

Ավստրիայում նշանակվել է այդ երկրի պատմության ամենաերիտասարդ նախարարը

154
0

640x360_249682

Ավստրիայի նախագահի ներկայությամբ այսօր պաշտոնապես կատարվել է նոր կառավարության երդմնակալության արարողությունը:

Նոր նշանակումներում ամենաարտառոցն այն է, որ Ավստրիայի նոր արտգործնախարար է նշանակվել 27-ամյա Սեբաստիան Կուրցը, ով մասնագիտությամբ իրավաբան է: Նա Եվրոպական և արտաքին գործերի հարցերով ամենաերիտասարդ նախարարն է Ավստրիայի պատմության ընթացքում:

Այս պաշտոնում Կուրցը փոխարինել է փոխկանցլեր Միխայել Շպինդելեգերին: Իսկ մինչև այդ, Կուրցը նախորդ կառավարությունում զբաղեցնում էր ինտեգրացիայի հարցերով պետքարտուղարի պաշտոնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here