տուն Աշխարհ Ավստրիայում մարդկանց պարտադրել են սուպերմարկետներում դիմակներ կրել

Ավստրիայում մարդկանց պարտադրել են սուպերմարկետներում դիմակներ կրել

213
0
New Austrian Chancellor Sebastian Kurz listen during the swearing-in ceremony of the new Austrian government led by a conservative Austrian People's Party, OEVP, and the Austrian Green party in Vienna, Austria, Tuesday, Jan. 7, 2020. (AP Photo/Ronald Zak)

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը բնակչությանը պարտավորեցրել է սուպերմարկետներում դիմակներ կրել՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում:

Նրա խոսքերով այս միջոցառումն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ տեղ կհասնի մատակարարումը՝ ենթադրաբար չորեքշաբթի օրը: Այդ օրվանից սուպերմարկետների մուտքի մոտ հնարավոր կլինի անվճար դիմակ ստանալ:

«Խոսքը պարզ դիմակիների մասին է, որոնց նպատակը միայն քիթը եւ բերանը փակելն է»,- ասել է Կուրցը մամուլի ասուլիսի ժամանակ:

Կուրցը հավելել է, որ այս միջոցառման ներդրումը մի տեսակ վերապատրաստում կլինի, հետագայում դիմակները պետք է հագնել ոչ միայն սուպերմարկետներում: Նա նաև նշել է, որ դիմակներ կրելը չի նշանակում վերացնել 1 մետր նվազագույն հեռավորությունը: